Մատչելիության հղումներ

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում և Բերդում մառախուղ է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են, 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ հունիսին տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով: Միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:

ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ նոյեմբերի 15-18-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 19-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, Երևանում՝ անձրև, նոյեմբերի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG