Իսպանիայում հատուկ թռչող սարք է ստեղծվել ծովում խեղդվողներին փրկելու համար: Այն արդեն օգտագործում է Վալենսիայի լողափի փրկարարական ծառայությունը:
Թռչող սարքի տեսախցիկով դիտարկվում է ծովի ափամերձ հատվածը, և եթե խեղդվող մարդիկ, վտանգավոր իրավիճակներում հայտնված լողորդներ են հայտնաբերվում, ապա թռչող սարքը կարող է 6 վայրկյանի ընթացքում օդ բարձրանալ ու նրանց մոտ փրկօղակներ նետել:
Հատուկ թռչող սարքը փորձարկվել է անցած օգոստոսին, հիմա կիրառվում է Իսպանիայի լողափերի մի հատվածում, իսկ գալիք տարի նախատեսվում է ավելի շատ լողափերում օգտագործել փրկարարական դրոնը: