Մատչելիության հղումներ

Ռումինիայի վարչապետը պնդում է՝ երկիրը պատրաստ է ստանձնել ԵՄ նախագահությունը


Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլե, Բուխարեստ, 13-ը նոյեմբերի, 2018թ․
Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլե, Բուխարեստ, 13-ը նոյեմբերի, 2018թ․

Ռումինիայի վարչապետը մերժել է Եվրամիության քննադատությունը, որ երկիրը չի կատարում ժողովրդավարական բարեփոխումներ, և պնդել է, որ Բուխարեստը պատրաստ է հաջորդ տարի ստանձնել ԵՄ նախագահությունը:

Վիորիկա Դենչիլեն զեկույցը անվանել է «շատ անարդարացի» և քաղաքական դրդապատճառներ ունեցող:

Նախագահ Կլաուս Յոհաննիսը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ռումինական կառավարությունը պատրաստ չէ ստանձնել ԵՄ նախագահությունը, և պահանջել էր կառավարության հրաժարականը: Այդ հայտարարությունը, սակայն, մերժվեց վարչապետի կողմից, ով հավաստիացնում է, որ Ռումինիան պատրաստ է նախագահության՝ ինչպես ծրագրի, այնպես էլ կազմակերպչական տեսանկյունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG