Մատչելիության հղումներ

Մերկելը, ինչպես և Մակրոնը, կողմ է եվրոպական բանակի ստեղծմանը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Կոմպյեն, 10-ը նոյեմբերի, 2018թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Կոմպյեն, 10-ը նոյեմբերի, 2018թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում եվրոպական բանակ ստեղծել՝ արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկին, որը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհության առիթ դարձավ:

«Եթե մենք դիտարկենք անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները, իսկապես կարևոր է, որ աշխատենք այն հեռանկարի շուրջ, որ մի օր կստեղծենք իրական, իսկական եվրոպական բանակ», - ասել է Մերկելը՝ երեկ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։

«Միասնական եվրոպական բանակը ցույց կտա աշխարհին, որ եվրոպական երկրների միջև երբեք պատերազմ չի լինի», - ասել է նա:

Անգելա Մերկելը նշել է, որ իր պատկերացմամբ՝ եվրոպական բանակը գործելու է ՆԱՏՕ-ին զուգահեռ և ենթարկվելու է Եվրոպայի անվտանգության խորհրդին, որը կենտրոնացնելու է աշխարհամասի պաշտպանական կառույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG