CNN հեռուստակայանը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի դեմ:
CNN-ը դատարան է դիմել, բողոք հայտնելով Դոնալդ Թրամփի ասուլիսից հետո լրագրող Ջիմ Ակոստայի վկայականը բռնագրավելու որոշման կապակցությամբ և այն որակել է որպես մամուլի ազատության սահմանադրական իրավունքի ոտնահարում:
«Մենք պահանջում ենք, որ աշխատակազմն անմիջապես վերադարձնի լրագրողի վկայականը և հատուցում ենք ակնկալում»,- հայտարարել է CNN-ը:
«Թեպետ այս դրվագը վերաբերվում է CNN-ին և Ակոստային, նման բան կարող է պատահել յուրաքանչյուրի հետ: Սա շատ վտանգավոր նախադեպ է, Սպիտակ տան գործողությունները կարող են սպառնալիք դառնալ բոլոր լրագրողների համար»,- ասվում է հեռուստակայանի այսօրվա հայտարարությունում:
Թրամփը պարբերաբար քննադատել է լրատվամիջոցների աշխատանքը և ամերիկյան մամուլը հաճախ անվանել է «Ամերիկայի ժողովրդի թշնամի»:
Թրամփի և լրագրող Ակոստայի սուր վեճը տեղի է ունեցել Սպիտակ տանը նոյեմբերի 7-ին հրավիրված նախագահի ասուլիսի ընթացում:
Միգրանտների թեմայով լրագրողի ճշտող հարցից հետո զայրացած նախագահը պահանջել է, որ Ակոստան հանձնի խոսափողը: Ավելի ուշ Սպիտակ տան անվտանգոության ծառայությունը բռնագրավել է նրա լրագրողական վկայականը: