Մատչելիության հղումներ

Amnesty International-ը երեք ռուսաստանցիների «խղճի բանտարկյալ» է ճանաչել


Բողոքի ակցիա Դոնի Ռոստովում, արխիվ, 9 սեպտեմբերի, 2018թ.
Բողոքի ակցիա Դոնի Ռոստովում, արխիվ, 9 սեպտեմբերի, 2018թ.

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը «խղճի բանտարկյալ» է ճանաչել ցույցերին մասնակցելու համար Դոնի Ռոստովում կալանավորված երեք քաղաքացիներին՝ 18-ամյա Յան Սիդորովին, 21-ամյա Վլադիսլավ Մորդասովին և 18-ամյա Վյաչեսլավ Շամշինին:

Amnesty International-ը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները խախտել են «խաղաղ եղանակով բողոք հայտնելու քաղաքացիների իրավունքը»:

Նրանք ձերբակալվել են 2017 թվականին ցույց ծրագրելու մեղադրանքով: Իրավապահները պնդում են, որ երեք ամբաստանյալները բռնության կոչեր են հնչեցրել և մտադիր էին հարձակվել ոստիկանների վրա:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Սիդորովը և Մորդասովը կարող են դատապարտվել 15, իսկ Շամշինը՝ 8 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG