Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի գործողությունները եղել են իրավաչափ, օրինաչափ և ճիշտ. Կամո Արեյան


Քաղաքապետարանի գործողությունները երեկ եղել են իրավաչափ, օրինաչափ և ճիշտ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի շինության ապամոնտաժմանը։

Նշելով, որ Գյուրջյան փողոցում տվյալ շինարարությունը եղել է «բացառապես ապօրինություն», Արեյանը քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ ապօրինի շինարարությունից և հողազավթումից՝ հակառակ դեպքում կպատժվեն օրենքով նախատեսված կարգով։

«Ես չեմ ասում, որ նախկինում չեն եղել [ապօրինություններ], եղել են։ Եղել են և՛ ապօրինի հողազավթումներ, եղել են ապօրինի շինարարություններ, եղել են քանդումներ, բայց հիմա խնդիրը դրված է շատ հստակ՝ գիծ քաշել, բացառել ապօրինի հողազավթումն ու ապօրինի հողաշինարարությունը», - նշեց քաղաքապետի խորհրդականը։

Հարցին՝ նախկինում այդ գիծը հստակ դրված չի՞ եղել, Արեյանը պատասխանեց. - «Հստակ եղել է, էլի եղել են մարդիկ, որոնք սողոսկել, անցել են։ Միշտ էլ այդ երևույթը եղել է քաղաքում, բայց պետք է մեկ անգամ դրսևորել հստակ վճռականություն և կամք, բացառել երևույթը քաղաքում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG