Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում իրավիճակը խիստ սրվել է


Գազայի հատված - Իսրայելի օդուժը հարված է հասցրել «Համաս» զինյալ խմբավորման հեռուստակենտրոնին, 12-ը նոյեմբերի, 2018թ.
Գազայի հատված - Իսրայելի օդուժը հարված է հասցրել «Համաս» զինյալ խմբավորման հեռուստակենտրոնին, 12-ը նոյեմբերի, 2018թ.

Իսրայելի բանակն օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում, որտեղից պաղեստինցիները հարյուրավոր հրթիռներ են արձակել հրեական բնակավայրերի ուղղությամբ: Զոհվել է երեք պաղեստինցի: «Համաս» զինյալ շարժումը սպառնացել է ավելացնել հրթիռակոծությունները:

Հրեաների շրջանում կա առնվազն 13 վիրավոր: Մեկ իսրայելցի զոհվել է: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհատել է Փարիզ կատարած ուղևորությունը և վերադարձել է հայրենիք:

Նա հայտարարել է, որ Իսրայելն առավելագույն ուժով կպատասխանի պաղեստինցիների գործողություններին: Եգիպտոսն ու ՄԱԿ-ը փորձում են միջնորդել հրադադար հաստատելու հարցում:

«Հարավային Իսրայելը գրոհի է ենթարկվել: Անցած 24 ժամում 400 ականներ և հրթիռներ են արձակվել մեր տարածքի վրա: «Համաս»-ը թիրախավորում է խաղաղ բնակիչներին, սա անընդունելի է: Մեր օդուժը կպատասխանի ամենահուժկու հարվածներով», - ասել է Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Էմանուել Նախշոնը:

Իսրայելցիների փոխանցմամբ, սա ամենաթեժ բախումն է 2014 թվականից հետո: Առճակատումը սրվել է այն բանից հետո, երբ իսրայելական հատուկ ուժերը հարված են հասցրել «Համաս» զինյալ խմբավորման հեռուստակենտրոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG