Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիան հայտարարում է նավթի արդյունահանման ծավալների կտրուկ կրճատման մասին


Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ-Ֆալիհ, արխիվ
Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ-Ֆալիհ, արխիվ

Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթի արդյունահանման ծավալների կտրուկ կրճատման մասին` միջազգային շուկաներում հավասարակշռությունը պահպանելու և նավթի գների անկումը զսպելու համար:

Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ-Ֆալիհի մեկնաբանությունները ցնցեցին միջազգային շուկան, որտեղ նավթի գները կտրուկ նվազել են, քանի որ անցած շաբաթ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանի նավթային սեկտորի դեմ պատժամիջոցների հարցում ժամանակավորապես բացառություններ կարվեն Թեհրանի մի շարք խոշոր հաճախորդների՝ այդ թվում Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ:

Ըստ վերջին վերլուծությունների՝ հաջորդ տարի նավթամթերքի առաջարկը համաշխարհային շուկայում զգալիորեն գերազանցելու է պահանջարկը: Դա, իր հերթին, ըստ էներգետիկայի ոլորտի մասնագետների, կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ անկման:

Նավթի գինը արդեն իսկ սկսել է նվազել: Անցած շաբաթավերջին «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում էր 70 դոլարով` ապրիլին արձանագրված 85-ի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG