Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի պետությունների օժանդակությամբ Թբիլիսիի մերձակայքում ռազմական օդանավակայան կկառուցվի


Վրաստան - Բազմազգ զորավարժություններ «Վազիանի» ռազմակայանում, օգոստոս, 2018թ․
Վրաստան - Բազմազգ զորավարժություններ «Վազիանի» ռազմակայանում, օգոստոս, 2018թ․

Թբիլիսիից հարավ գտնվող «Վազիանի» ռազմակայանում նոր ռազմական օդանավակայան կկառուցվի: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Վրաց նախարարի խոսքով՝ օդանավակայանի շինարարության հարցում Թբիլիսիին կօժանդակեն Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունները:

«Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ժամանակ արված առաջարկը: Դրանով նախատեսվում է «Վազիանի» ռազմակայանի հիմքի վրա «Զինծառայողների պատրաստության համատեղ կենտրոն» ստեղծել: Դրա համար մեզ համապատասխան ռազմական ենթակառույցներ են անհրաժեշտ լինելու: Ռազմական օդանավակայանի շինարարությունը այդ ենթակառույցների ստեղծմանն ուղղված բաղադրիչներից մեկն է», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը` հատուկ ընդգծելով, որ այս ծրագրին իր հավանությունն է տվել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG