Մատչելիության հղումներ

Պուտինը նոյեմբերի 19-ին կժամանի Ստամբուլ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին կժամանի Ստամբուլ` «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի շինարարության ավարտի առթիվ կազմակերպվող հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Այս մասին «Իզվեստիա» օրաթերթի հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ արարողությանը մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Սև ծովի հատակով Ռուսաստանից դեպի Թուրքիայի եվրոպական հատված, ապա նաև Հունաստան անցնող «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի ընդհանուր երկարությունը 930 կիլոմետր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG