Մատչելիության հղումներ

Հաջորդ տարի նավթի արդյունահանումը աշխարհում կարող է նվազեցվել


ԱՄԷ, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները Աբու Դաբիում հանդիպման ժամանակ, 11-ը նոյեմբերի, 2018թ․
ԱՄԷ, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները Աբու Դաբիում հանդիպման ժամանակ, 11-ը նոյեմբերի, 2018թ․

Չի բացառվում, որ 2019 թվականին նավթի արդյունահանման ծավալները նվազեցվեն: Նման նախնական համաձայնություն են ձեռք բերել նավթ արդյունահանող առաջատար պետությունների էներգետիկայի նախարարները կիրակի օրը Աբու Դաբիում կայացած հանդիպման ընթացքում:

Նման քայլի պատճառը վերլուծություններն են, որոնց համաձայն՝ հաջորդ տարի նավթամթերքի առաջարկը համաշխարհային շուկայում զգալիորեն գերազանցելու է պահանջարկը: Դա, իր հերթին, ըստ էներգետիկայի ոլորտի մասնագետների, կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ անկման:

Նավթի գինը արդեն իսկ սկսել է նվազել: Անցած շաբաթավերջին «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում էր 70 դոլարով` ապրիլին արձանագրված 85-ի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG