Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում բախումների հետևանքով 6 պաղեստինցի է զոհվել


Գազայի հատված - Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով ավերված շենք Խան Յունիս բնակավայրում, 12-ը նոյեմբերի, 2018թ․
Գազայի հատված - Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով ավերված շենք Խան Յունիս բնակավայրում, 12-ը նոյեմբերի, 2018թ․

Պաղեստինի իշխանությունների տեղեկություններով` Գազայի հատվածում անցած գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով «Համաս» շարժման վեց զինյալներ են զոհվել:

Իսրայելի զինված ուժերի ստորաբաժանումների և Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ի զինյալների միջև բախումները սկիզբ են առել ակտիվ դիվանագիտական ջանքերի ֆոնին, որոնց նպատակը Գազայի հատվածում հրադադարի հաստատումն էր:

Նախորդ շաբաթ Իսրայելի իշխանությունները թույլ էին տվել Կատարին 15 միլիոն դոլար փոխանցել «Համաս» շարժմանը: Փոխարենը՝ «Համաս»-ի ղեկավարները պարտավորվել էին դադարեցնել Իսրայելի հետ սահմանին անցկացվող ամենշաբաթյա բողոքի գործողությունները:

Գազայի հատվածում իրադրության սրման պատճառով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհատել է այցը Փարիզ և շտապ վերադարձել Երուսաղեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG