Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Իրանի սոցիալական ապահովության նախկին նախարարը ձերբակալվել է ֆինանսական խարդախությունների համար։
Իրանի պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 9-ին Փարվիզ Քազեմին տեղափոխվել է Թեհրանի «Էվին» բանտը:
Քազեմին հրաժարական է տվել նախարարի պաշտոնից 2006 թվականին՝ այն ժամանակ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով, հետագայում աշխատել է բանկային համակարգում:
Վերջին տարիներին Քազեմին Ահմադինեժադի քննադատներից էր: