Մատչելիության հղումներ

Մխիթարյանը փրկեց «Արսենալ»-ին


«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, արխիվ
«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, արխիվ

Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը կիրակի օրը սեփական հարկի տակ ընդունեց «Վոլվերհեմփթոն Վանդերերս» թիմին:

Հյուրերը 13-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի Իվան Կավալեյրոն:

Հայաստանի հավաքականի լիդեր Հենրիխ Մխիթարյանը 76-րդ րոպեին փոխարինեց Մեսութ Օզիլին և տասը րոպե անց հավասարեցրեց խաղի հաշիվը:

12 տուրից հետո «Արսենալ»-ը 24 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: «Զինագործները» Պրեմիեր լիգայում տասը խաղ անընդմեջ պարտություն չեն կրել, բայց, մյուս կողմից, արդեն երրորդ խաղը, ներառյալ` ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարում հանդիպումը «Սպորտինգ»-ի հետ, ոչ-ոքի են ավարտում:

Պրեմիեր լիգայում առաջին տեղում 32 միավորով «Մանչեսթր Սիթի»-ն է, որն այսօր «դերբիում» 3:1 հաշվով հաղթեց Մխիթարյանի անգլիական նախկին թիմին՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG