Ֆրանսիայի իրավապահները երեկ մեղադրանք են առաջադրել չորս աջակողմյան ծայրահեղականների, որոնք ենթադրաբար մահափորձ էին ծրագրել երկրի նախագահի` Էմանյուել Մակրոնի դեմ:
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, կասկածյալները 22-ից 62 տարեկան տղամարդիկ են, որոնց մեղադրում են ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ապօրինի զենք պահելու մեջ:
Անցած մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում աջ ծայրահեղականների ձերբակալման մի քանի դեպք է արձանագրվել։ Անցած տարվա հոկտեմբերին, մասնավորապես, տասը մարդ էր ազատազրկվել ` քաղաքական գործիչների, փախստականների ու մզկիթների վրա հարձակումներ նախապատրաստելու կասկածանքով: