Նոյեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է հաղորդագրությունում: