Ղրղըզստանի հարավում գտնվող Ջալալ Աբադ քաղաքում տեղացի լրագրող է դանակահարվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Նրա գործընկերները «Ազատություն» Ռ/Կ-ին ասել են, որ Սանրաբիա Սաթիբալդիևան դանակահարվել է այսօր առավոտյան, երբ դուրս է եկել իր տնից: Այլ մանրամասներ դեռևս հայտի չէն:
Սանրաբիա Սաթիբալդիևան YouTube-ում հիմնել է Malina.tv հեռուստաալիքը, որտեղ հաղորդումներ է վարում: Ինտերնետային այդ հեռուստաալիքով հիմնկանում անդրադարձ է կատարվում տարածաշրջանի սոցիալական խնդիրներին: