Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանում ընդունել են փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիների


Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու մի խումբ անդամներ այսօր ընդունել են փողոցներում ապօրինի առևտրի դեմ պայքարի գործողություններից դժգոհ մի խումբ քաղաքացիների, որոնք այսօր հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց։

Քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ օրինականության պահպանման գերակա խնդիրը լուծելու ընթացքում հնարավորինս հաշվի են առնվելու առևտրով զբաղվող սուբյեկտների շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG