Բուլղարիայի ոստիկանությունը ԱՄՆ-ի պահանջով, Վառնա քաղաքում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալել, ով մեղադրվում է ինտերնետային մեքենայությունների մեջ: Ձերբակալության փաստը Բուլղարիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է:
ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ նա տարիներ շարունակ օնլայն տիրույթում իրականացրած մեքենայությունների միջոցով խաբել է գովազդատուներին, ընդհանուր առմամբ պատճառելով յոթ միլիոն դոլարի վնաս:
Ձերբակալվածի անունը չի բացահայտվում: Նրա մասին բուլղարական մամուլը գրել է, որ 38-ամյա Ալեքսանդր Ժ.-ն ութ տարի ապրում է Բուլղարիայում: Ձերբակալվածը կալանքի տակ կմնա մինչև նրան ԱՄՆ-ին արտահանձնելու դատական լսումները: Դատարանը գտել է, որ ազատության մեջ նա կարող է ոչնչացնել հանցագործությունների հետքերը: