Այսօր Ավստրալիայի Մելբուռն քաղաքի կենտրոնում միայնակ ահաբեկչի դանակի հարվածներից մեկ մարդ է սպանվել, երկուսը վիրավորվել են: Ոստիկանների կրակոցներից հարձակվողը ծանր վիրավորվել է ու ավելի ուշ մահացել հիվանդանոցում:
Ականատեսների պատմելով՝ նա դուրս էր եկել ավտոմեքենայից, որն ամիջապես սկսել էր այրվել: Ոստիկանները նրա մեքենայի մեջ գազի բալոններ են հայտնաբերել: Նախնական լուրերով հաղորդվում էր, որ միջադեպը ահաբեկչության հետ կապ չունի, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ հարձակումն իրականացրել է միայնակ ահաբեկիչը: Նա ծագումով Սոմալիից էր, Ավստրալիա էր եկել 1990 թվականին: