Այսօր Մոսկվայում մեկնարկել են Աֆղանստանի խաղաղության բանակցությունները, որոնց մասնակցում են նաև պաշտոնական Քաբուլի և Թալիբան շարժման ներկայացուցիչներ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ելույթում ասել է, որ նրանց մասնակցությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում Աֆղանստանի կառավարության և թալիբների միջև ուղիղ բանակցությունների համար:
«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումները ձգտում է Աֆղանստանը հենակետ դարձնել Կենտրոնական Ասիա և մեր ընդհանուր տարածաշրջան ներխուժելու համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը, հավելելով,- «Աֆղանցիներին օգնելը, ահաբեկիչների պլանները կանխելը, ահաբեկչական սպառնալիքները արմատախիլ անելը՝ մեր բոլոր երկրների և տարածաշրջանում գործող բազմակողմ կառույցների խնդիրն է»: