Մատչելիության հղումներ

Ավստրիայում պաշտոնաթող զինվորական է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով


Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարությամբ է հանդես գալիս մամուլի համար, Վիեննա, 9-ը նոյեմբերի, 2018թ․
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարությամբ է հանդես գալիս մամուլի համար, Վիեննա, 9-ը նոյեմբերի, 2018թ․

Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Ավստրիայում ձերբակալվել է պաշտոնաթող զինվորական, ում անունը չի նշում:

Ավելի վաղ Kronen Zeitung թերթը գրել էր, որ հետաքննություն է սկսվել 70-ամյա պաշտոնաթող գնդապետի դեմ: Նա ենթադրաբար 1990-ականներին ռուսական կողմին տվյալներ է փոխանցել միգրացիոն ճգնաժամի և Ավստրիայի ավիացիայի ու հրետանային համակարգերի մասին: Ըստ թերթի հրապարակման՝ իր ծառայությունների դիմաց նա 600 հազար եվրո վարձատրություն է ստացել:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր ասել է, որ Վիեննան Մոսկվայից պարզաբանումներ է ակնկալում: Հնարավոր է չեղարկվի Ավստրիայի արտգործնախարարի՝ գալիք ամսին նախատեսված այցը Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG