Մատչելիության հղումներ

Չարլզը Մեծ Բրիտանիայի թագավոր դառնալու դեպքում կխուսափի հանրային նախաձեռնություններից


Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, արխիվ:
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, արխիվ:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի արքայազն Չարլզն 70-ամյակի նախօրեին BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ գահը ստանձնելու դեպքում այլևս կխուսափի հանրային ելույթներից և տարատեսակ արշավներին մասնակցելուց:

Թագաժառանգը ներկայումս հաճախ է մասկակցում մշակութային, բարեգործական կամ բնապահպանական խնդիրներով հանրային միջոցառումներին:

«Եթե դառնամ թագավոր՝ այլևս այդպես չեմ վարվի, ես հիմար չեմ»,- ասել է Չարլզը:

Մեծ Բրիտանիան և Հյուսիսային Իռլանդիան սահմանադրական թագավորություն է, որտեղ արքան ի պաշտոնե ձևավորում է կառավարությունը, սակայն պարտավորված է բացարձակ քաղաքական չեզոքություն պահպանել և իշխանության գործնական լծակներ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG