Մատչելիության հղումներ

Տաջիկստանի բանտում անկարգությունների ընթացքում տասնյակ մարդիկ են զոհվել


Տաջիկստան - Խուջանդի բանտը, 8-ը նոյեմբերի, 2018թ.
Տաջիկստան - Խուջանդի բանտը, 8-ը նոյեմբերի, 2018թ.

Տաջիկստանից ստացված հաղորդագրության համաձայն՝ Խուջանդ ավանի բանտում զանգվածային անկարգությունների հետևանքով սպանվել է առնվազն 22 մարդ, այդ թվում՝ բանտի անվտանգության ծառայության երկու աշխատակից:

Խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկ համարվող այդ բանտում պատիժը կրում են ծայրահեղականության և ահաբեկչության մեղադրանքներով դատապարտվածները: Զանգվածային անկարգությունների պատճառն այս պահին հայտնի չէ:

«Կալանավորները զինված էին դանակներով, նրանցից մի քանիսը սպանվել են, մի քանիսին հաջողվել է փախուստի դիմել», - ասել է իրավիճակին ծանոթ մի աղբյուր:

«Ազատության» տաջիկական ծառայության փոխանցմամբ, սպանված պահակներից Էհսոն Յոգուբովի դին հուղարկավորելու համար արդեն փոխադրել են Պաստիգավ գյուղ:

Տաջիկստանի իշխանությունները դեռևս պաշտոնական տվյալներ չեն հայտնել միջադեպի մասին:

Ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Խուջանդի շրջանից հարևան Ուզբեկստան և Ղրղըզստան տանող ճանապարհներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG