Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26


Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Բաղրամյան 26, որտեղ եղել է նախկինում։ Նախորդ մի քանի ամիսներին նախագահի նստավայրը Մաշտոցի 47-ն էր։

Վարչապետի նստավայր կսահմանվի Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեն։

Առաջարկն Արդարադատության նախարարությանն է։ Այսօր կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը զեկուցեց, որ «առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում, համաձայն որի՝ Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է հրապարակ՝ Կառավարության տուն համար 1»:

Առարկություններ չեղան, կառավարություն ընդունեց այս առաջարկն ու այն կուղարկի Ազգային ժողով՝ հաստատման։

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստը վարում է Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG