Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները քննադատում են ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ ասելով, որ դրանք քայքայում են Վաշինգտոնի կողմից կառուցված գլոբալ առևտրային համակարգը, և միևնույն ժամանակ հայտարարում, որ պատժամիջոցները նպաստել են Պեկինի և Մոսկվայի միջև տնտեսական և քաղաքական կապերի է՛լ ավելի սերտացմանը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Պեկին այցի ժամանակ մեղադրել է Միացյալ Նահանգներին պատժամիջոցների չարաշահման մեջ՝ միջազգային առևտրում առավելություն ձեռք բերելու և ներքաղաքական վեճերը լուծելու համար: