Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանը պատրաստ է շարունակել աշխատել առողջապահության նախարարի պաշտոնում


Նոր կառավարության ձևավորումից հետո էլ Արսեն Թորոսյանը պատրաստ է շարունակել աշխատել առողջապահության նախարարի պաշտոնում։ Այդ մասին Թորոսյանն այսօր ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին նախարարի պաշտոնակատարից, թե արդյո՞ք կլինի նոր կառավարությունում, քանի որ լուրեր են շրջանառվում նրա պաշտոնանկության մասին, մասնավորապես, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առողջապահության նոր նախարար կնշանակվի, Թորոսյանն այսպես պատասխանեց. - «Ես դեռ պաշտոնավարում եմ, նոր կառավարության ձևավորման ժամանակ այդ հարցին պատասխան կտրվի»։

Հարցին, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է իր պաշտոնանկության հարցը, առողջապահության նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. - «Բոլոր նախարարները պաշտոնավարում են՝ պաշտոնակատարներ են, և նոր նշանակումների հարցը կքննարկվի նոր Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորվող կառավարության ժամանակ, էդ ժամանակ էդ հարցի պատասխանը կտրվի։ Ես պատրաստ եմ պաշտոնավարել»։

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Թորոսյանն ասաց, որ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի «Իմ քայլը» դաշինքի կողմից թիվ 4 ընտրատարածքում՝ Նորք-Մարաշ, Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG