Ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, նոյեմբերի 6-ին՝ ժամը 20-ի դրությամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ։
Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։
Համաներումն ընդհանուր առմամբ տարածվում է 6.5 հազար անձանց վրա, 835 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։