Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: