Մատչելիության հղումներ

ԱՄՆ ընտրություններ․ Դեմոկրատները կվերահսկեն Ներկայացուցիչների պալատը, հանրապետականները՝ Սենատը


ԱՄՆ - Միջանկյալ ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 6-ը նոյեմբերի, 2018թ․
ԱՄՆ - Միջանկյալ ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 6-ը նոյեմբերի, 2018թ․

Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը անցկացված միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով՝ դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, հանրապետականները կշարունակեն վերահսկել Սենատը:

Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն՝ Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերի համար անցկացված ընտրություններում դեմոկրատները մինչ այժմ Պալատը վերահսկող հանրապետականներից վերցրել են պահանջվող 23-ից ավելի տեղ, ինչով արդեն ունեն անհրաժեշտ 218-ից ավելի մանդատ:

Հանրապետականները հաջողության են հասել Սենատի մոտ մեկ երրորդի՝ 33 տեղերի համար անցկացված ընտրություններում և պահպանել են իրենց մեծամասնությունը Կոնգրեսի վերին պալատում:

Երեկ երեկոյան Թվիթերում արած գրառմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «վիթխարի հաջողություն» է որակել ընտրությունների արդյունքները:

Մանրամասները՝ այսօր ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG