Մատչելիության հղումներ

Հայաստանը Ադրբեջանից «գերիների փոխանակման մասին պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել»


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ

Հայաստանը Ադրբեջանից գերիների փոխանակման մասին պաշտոնական որևէ առաջարկ չի ստացել, այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Օրերս «Ինտերֆաքս» գործակալությունը գրել էր, թե «իրենց տեղեկություններով, Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»: Դավիթ Տոնոյանն այսօր ասաց, թե այդ մասին տեղեկացել է միայն մամուլից։

Եթե անգամ լինի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կմերժեն այդ առաջարկը։ Երկու կողմից էլ պաշտոնապես նշում են, որ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան։

«Արցախում ձերբակալվածներն ու դատապարտվածները հանցագործներ են և ոչ մի ձևով չեն կարող դիտարկվել որպես ռազմագերիներ»,- ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։

Երեկ նման հայտարարություն էր արել նաև ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ «Ազատության» հետ զրույցում նա պնդել էր, որ իրենք չեն կարող հավասար հարթության մեջ դիտարկել ադրբեջանցիներին, որոնք հայկական կողմում լուրջ հանցագործություն են կատարել, և հայ հասարակ քաղաքացիներին, որոնք սահմանն անցել են պատահմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG