Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հատուկ ծառայությունները նախագահ Մակրոնի դեմ ծրագրվող հարձակում են կանխել

Ֆրանսիայի իրավապահները վեց հոգուց կազմված մի խումբ են ձերբակալել, որի անդամները հարձակում էին ծրագրում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին տեղեկացրել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները:

Այս տեղեկությունների համաձայն, ձերբակալությունները իրականացվել էին Իզեր, Մոզել և Իլ-ի-Վիլեն շրջաններում` Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում: Ծրագրվող դավադրությունը ֆրանսիացի իրավապահները «բռնարարք իրականացնելու վատ կազմակերպված փորձ» են որակել:

Ֆրանսիական BFM TV հեռուստակայանի տվյալներով, ձերբակալվածները ծայրահեղ աջ հայացքների տեր են: Անկախ աղբյուրները առայժմ այս տեղեկատվությունը չեն հաստատում:

XS
SM
MD
LG