Մատչելիության հղումներ

Ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են. Օսիպյան


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երաշխավորում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու։ Այդ մասին Օսիպյանն ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Օսիպյանը նաև վստահեցրեց, որ ընտրակաշառք բաժանողները խստագույնս պատժվելու են։

«Ես պարտավոր եմ և երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք, խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցության պատկանելիությունից, անկախ նրանց ով լինելուն», - ասաց Օսիպյանը։

Հայաստանի ոստիկանապետը նշեց, որ իրենք պատրաստ են ընտրություններին։

«Եթե պայմանական ընդունենք, որ առաջիկա կիրակի լիներ ընտրություններ, մենք արդեն իսկ պատրաստ ենք, մենք տիրապետում ենք, մեզ համար կապ չունի հին թե նոր օրենսգիրք, մեզ համար կարևորը՝ որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և դա կապահովվի, որ օրենքի առաջ բոլորի հավասարությունը լինի», - ասաց Օսիպյանը։

Խորհրդարանական ընտրությունները քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցությունների և դաշինքների առաջադրումն արդեն մեկնարկել է, վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG