Մատչելիության հղումներ

Թրամփը քիչ հավանական է համարում իր հանդիպումը Պուտինի հետ Փարիզ այցի շրջանակում


ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Հելսինկիում, 16-ը հուլիսի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համոզված չէ, որ Փարիզում բանակցություններ տեղի կունենան իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայում` լրագրողների հետ զրույցի ընթացքում:

«Մենք այս առթիվ դեռ որևէ բան չենք ասել: Մենք վստահ չենք, որ դա է [Պուտինի հետ] հանդիպման ճիշտ վայրը: Մենք հանդիպելու ենք Մեծ քսանյակի գագաթնաժողովին, և հնարավոր է, որ դրանից հետո որոշ հանդիպումներ ևս տեղի ունենան: Ես մշտապես ասել եմ, որ Ռուսաստանի, Չինաստանի հետ շփումները պահպանելը ճիշտ մոտեցում է: Բայց և այնպես, ես վստահ չեմ, որ Փարիզում [Պուտինի հետ] հանդիպում կկայանա: Թերևս չկայանա», - հայտարարում էր Թրամփը:

Մեծ քսանյակի գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Արգենտինայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG