Մատչելիության հղումներ

Երվանդ Մանարյանին շնորհվեց ժողովրդական արտիստի կոչում


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելում է Երվանդ Մանարյանին, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2018թ․

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել ճանաչված դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանին Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին՝ հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Անցած շաբաթ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: «Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո», - Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը Մանարյանին այցելելու հաջորդ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG