Մատչելիության հղումներ

Մալայզիայում ցմահ ազատազրկման են դատապարտել կոկաին ներկրած ուկրաինուհուն


Կոկաին տեսակի թմրանյութ
Կոկաին տեսակի թմրանյութ

Մալայզիայի դատարանը թմրանյութերի ապօրինի մաքսանենգության մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի քաղաքացի Կլավդիա Լոպատկինային:

24-ամյա ուկրաինուհին 2015 թվականի դեկտեմբերին Պենանգի կղզու միջազգային օդակայանում ձերբակալվել է շոկոլադի տուփերում տեղավորված 1.5 կիլո կոկաին ներկրելու համար:

Լոպատկինային նախնական դատավարությունից հետո ազատ են արձակել, սակայն մեղադրող կողմը բողոքարկել է դատարանի որոշումը:

Ձերբակալության ժամանակ նա հղի էր և 2016 թվականի օգոստոսին կալանքի վայրում աղջիկ է ծնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG