Մատչելիության հղումներ

Մահացել է հարձակման ենթարկված Կատերինա Հանձյուկը


Ակտիվիստները հավաքվել են հիվանդանոցի մոտ, որտեղ վախճանվել է Կատերինա Հանձյուկը, Կիև, 4-ը նոյեմբերի, 2018թ.
Ակտիվիստները հավաքվել են հիվանդանոցի մոտ, որտեղ վախճանվել է Կատերինա Հանձյուկը, Կիև, 4-ը նոյեմբերի, 2018թ.

Երեկ Կիևի հիվանդանոցում մահացել է երեք ամիս առաջ հարձակման ենթարկված 33-ամյա քաղաքացիական ակտիվիստ Կատերինա Հանձյուկը:

Հուլիսի 31-ին Խերսոնում անհայտ անձը նրա դեմքին ծծմբաթթու էր լցրել, ինչի հետևանքով ակտիվիստը ծանր այրվածքներ էր ստացել և տեղափոխվել էր նախ Խերսոնի շտապօգնության հիվանդանոց, այնտեղից էլ Կիևի հիվանդանոցի այրվածքաբանության բաժին:

Երեկ երեկոյան հարյուրավոր աջակիցներ հավաքվել են հիվանդանոցի շենքի մոտ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել հարձակվողին:

Կատերինա Հանձյուկը հայտնի էր որպես ոստիկանության շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվիստ: Այս օրերին Ուկրաինայում առավել հաճախակի են դարձել հարձակումները քաղաքացիական ակտիվիստների վրա:

Թուրքիայում աշխատանքային այցով գտնվող Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ցավակցություն է հայտնել Կատերինա Հանձյուկի ընտանիքին և իրավապահներին կարգադրել է ամեն ինչ անել՝ հարձակվողին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:

Այդ գործով այսօրվա դրությամբ կա 5 ձերբակալված կասկածյալ, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է պատվիրել հարձակումը Կատերինա Հանձյուկի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG