Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Կիմ Յոն Չոլի հանդիպման նախօրեին Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացնում:
Սեուլից հաղորդում են, որ այդ զորավարժությունները լայնածավալ չեն և հանդիսանում են հունիսին չեղարկված առավել խոշոր զորախաղերի մի մասը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է չեղարկել դրանք Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընին Սինգապուրում հանդիպելուց հետո: Միաժամանակ Վաշինգտոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան կշարունակեն անցկացնել փոքրածավալ զորավարժություններ:
Պետքարտուղար Մայք Փոմփեոն և արտգործնախարար Կիմ Յոն Չոլը քննարկելու են Կորեական թերակղզու ապամիջուկայնացման, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հյուսիասային Կորեայի նախագահների երկրորդ հանդիպումը կազմակերպելու հարցերը: