Լոնդոնյան Sunday Times պարբերականը պնդում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գաղտնի պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՄ ղեկավարության հետ, որը վերաբերում է «Բրեքզիթի» շուրջ համաձայնագրի առավել վիճահարույց դրույթներին: Մասնավորաբար, թերթի պնդմամբ, կողմերը պայմանավորվել են, որ Մեծ Բրիտանիան կշարունակի մաս կազմել ԵՄ մաքսային միությանը ինչպես նաև Բրյուսելի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կկնքի` Կանադայի օրինակով:
Այս պայմանավորվածությունները, ըստ պարբերականի, հնարավորություն կտան խուսափել Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև լիարժեք սահմանային հսկողության վերականգնումից:
Պաշտոնական Լոնդոնի ներկայացուցիչները Sunday Times֊ի հրապարակումը շահարկում են անվանել: