Մատչելիության հղումներ

Թրամփ. «Ճիշտ օգտագործված փշալարը շատ գեղեցիկ տեսարան է»

«Ճիշտ օգտագործված փշարալը շատ գեղեցիկ տեսարան է», ֊ շաբաթ օրը Մոնտանայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Անդրադառնալով Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ ուղևորվող «Ներգաղթյալների քարավանին»՝ Թրամփն ասել է. ֊ «Նրանց կանգնեցնելու նպատակով մենք [Մեքսիկայի հետ] սահմանին արդեն իսկ զորքեր ենք տեղակայել: Ես նկատեցի նաև, որ այնտեղ փշալար են տեղադրել։ Երբեմն այն կարող է շատ գեղեցիկ լինել»:

Թրամփի այս հայտարարությունը հնչել է Ներկայացուցիչների տան բոլոր 435 անդամների, Սենատի 50 անդամների, ինչպես նաև 36 նահանգապետերի ընտրություններից երեք օր առաջ:

XS
SM
MD
LG