«Բելառուսն ու Ռուսաստանը ստիպված են լինելու համարժեք պատասխան տալ Լեհաստանում ամերիկյան ռազմակայանի հնարավոր տեղակայմանը», - այսօր Օրշայի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Երբ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ էր ունենում Մինսկում, ես նրան ասացի` մենք ձեզ հետ պատերազմելու ցանկություն չունենք, այդ իսկ պատճառով ավելորդ ռազմաբազաներ ստեղծելու իմաստ չկա: Հակառակ դեպքում մենք ռուսաստանցիների հետ ստիպված ենք լինելու պատասխանել: Իսկ դա նշանակում է, որ մենք ևս ստիպված կլինենք ինչ-որ մի բան տեղակայել` հակազդելու նպատակով», ֊ հայտարարել է Բելառուսի նախագահը: