Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան սպառնում է վերսկսել միջուկային ծրագրի իրագործումը


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հետևում է բալիստիկ հրթիռի փորձարկմանը, սեպտեմբեր, 2017թ․
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը հետևում է բալիստիկ հրթիռի փորձարկմանը, սեպտեմբեր, 2017թ․

Հյուսիսային Կորեան սպառնում է վերսկսել միջուկային ծրագրի իրագործումը, եթե պաշտոնական Վաշինգտոնը չմեղմացնի այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Ուրբաթ երեկոյան տարածած հայտարարության մեջ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը նշում է. - «Եթե Միացյալ Նահանգները շարունակի նման գործելաոճը, մենք ստիպված կլինենք վերադառնալ «զուգահեռ զարգացման» քաղաքականությանը»:

«Զուգահեռ զարգացում» ասելով հյուսիսկորեական իշխանությունները նկատի ունեն երկրի տնտեսության և միջուկային ծրագրի համաչափ զարգացման քաղաքականությունը, որից Փհենյանը հրաժարվել էր ապրիլին:

«Հարաբերությունների բարելավումը և պատժամիջոցները անհամատեղելի են», - նշված է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG