Մատչելիության հղումներ

2019 թվականին Արևելյան գործընկերության գագաթնաժողով չի անցկացվի


Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Բրյուսելում, 24-ը նոյեմբերի, 2017թ․
Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Բրյուսելում, 24-ը նոյեմբերի, 2017թ․

Եվրամիությունը 2019 թվականին հետխորհրդային վեց պետություններ ընդգրկող Արևելյան գործընկերության ծրագրի գագաթնաժողով չի անցկացնի:

Այս մասին տեղեկացրել են Եվրամիության դիվանագիտական աղբյուրները` նշելով, որ փոխարենը մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա բարձր մակարդակի համաժողով, որի ընթացքում եվրոպական պետություններն ու ծրագրին մաս կազմող երկրների արտաքին գործերի նախարարները կնշեն Արևելյան գործընկերության մեկնարկի տասնամյակը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ նման որոշման պատճառը լինելու է «Բրեքզիթ»-ը` Մեծ Բրիտանիայի կողմից Եվրամիությունը լքելու գործընթացը և դրան ուղեկցող կազմակերպական խնդիրները, որոնք էլ կարող են բարդացնել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի լիարժեք կազմակերպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG