Մատչելիության հղումներ

Խնածախի երեխաները երազում են մեծանալու, քաղաք գնալու ու լավ մարդ դառնալու մասին


Սյունիքի մարզի Խնածախ գյուղի երեխաները դպրոցական արձակուրդներն անցկացնում են դատարկվող գյուղի կիսադատարկ ժամանցի վայրերում՝ ֆուտբոլի դաշտում, խարխուլ դահլիճում և, ինչպես իրենք են ասում` «թենիսանոցում»։ Այն երեխաների առաջ գրեթե միշտ փակ է, բայց մեծերի խաղի ժամին կարողանում են ներս մտնել։

Թենիսանոցը գյուղամիջում է՝ Արշավիրի փակ վարսավիրանոցի ու գյուղի միակ ու կրկին փակ ատամնաբուժարանի կողքին։

Երեխաները լավ հիշողություններ ունեն նաև ակումբի դահլիճի հետ կապված, որտեղ վերջին անգամ մուլտֆիլմերի հերոսների են տեսել։

Մեզ համար փոքր-ինչ դժվար, բայց երեխաների համար հեշտ անցանելի և հարազատ վայրերից են Խնածախի աղբյուրները։ Այստեղ խմելու ջրի խնդիր կա։ Գյուղում մեծից փոքր մինչև այսօր աղբյուրներից ջուր են կրում։

Խնածախցիների եկամտի հիմնական աղբյուրը անասնապահությունն ու արտագնա աշխատանքն է: Գյուղի սոցիալական խնդիրներին երեխաները քաջ տեղյակ են, դրանք չեն շրջանցել նաև նրանց։

Խնածախի երեխաների մտքում գյուղից քաղաք գնալն է։ Երազում են մեծանալու, քաղաք գնալու ու լավ մարդ դառնալու մասին։

«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Խնածախի երեխաներին նվիրված թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG