Մատչելիության հղումներ

Բալկանյան չորս պետություններ ցանկանում են հյուրընկալել 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը


Ռուսաստան - Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և աշխարհի գավաթը, Մոսկվա, «Լուժնիկի» մարզադաշտ, 15-ը հուլիսի, 2018թ․

Բալկանյան չորս պետություններ` Սերբիան, Բուլղարիան, Ռումինիան և Հունաստանը, 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման համատեղ հայտ կներկայացնեն: Այդ մասին հայտնի դարձավ երեկ բուլղարական Վառնա հանգստավայրում տեղի ունեցած տարածաշրջանային գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի վարչապետերը և Սերբիայի նախագահը:

Բալկանյան պետությունների ամենահավանական մրցակիցը լինելու է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս կառույցի պաշտոնյաները արդեն իսկ ուսումնասիրում են աշխարհի առաջնությունը Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության հետ համատեղ անցկացնելու հնարավորությունը:

2030 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու ցանկություն են հայտնել նաև Արգենտինան, Պարագվայն ու Ուրուգվայը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG