Մատչելիության հղումներ

Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են որպես բողոքի նշան լրագրողների դեմ անպատիժ բռնությունների


Հինգշաբթի երեկոյան Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը անջատվել էին, որպես լրագրողների սպանությունների դեմ բողոքի նշան: Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել սպանված լրագրողների հիշատակին: Ակցիայի մասնակիցները պարզել էին լրագրողների լուսանկարները, այդ թվում Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում մեկ ամիս առաջ սպանված սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի լուսանկարը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը ասել է. «Լրագրողների սպանությունները պետք է կանգնեցվեն: 1066 մարդ 15 տարվա ընթացքում, 77 սպանություն այս տարվա մեջ, դա ավելին է, քան նախորդ տարի: Սպանությունների թիվն աճում է, թիրախում սուր թեմաների վրա աշխատող լրագրողներն են, որ բարձրաձայնում են շրջակա միջավայրի, կոռուպցիայի, մարդու իրավունքների ու խտրականությունների մասին»:

Նոյեմբերի 2-ին աշխարհը նշում է լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օրը: Ըստ միջազգային կազմակերպությունների պարբերաբար հրապարակվող զեկույցների՝ յուրաքանչյուր տարի տասնյակ լրագրողներ են սպանվում, հազարավոր լրագրողներ հետապնդվում են, բռնությունների ենթարկվում, դատապարտվում կեղծ ու շինծու մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG