Մատչելիության հղումներ

Հիթեր Նաուերթը հնարավոր է նշանակվի ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ հնարավոր է նշանակվի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները: Ըստ ABC-ի՝ նրան առաջարկ է արվել զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն պարզ չէ՝ արդյոք նա համաձայնել է:

Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Նաուերթի թեկնածությունը քննարկվում է: «Նա հիանալի է, վաղուց աշխատում է մեզ հետ և հետևողական աշխատակից է», - ասել է Թրամփը:

Reuters-ի հարցմանը Սպիտակ տնից պատասխանել են, որ Նաուերթի թեկնածությունը դիտարկվում է:

Հիթեր Նաուերթը նախկինում աշխատել է Fox News-ում: Նա Պետդեպարտամենտ է տեղափոխվել 2017-ին՝ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնավարման ժամանակ:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիկի Հեյլին անսպասելիորեն հրաժարական տվեց անցած ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG