Նոյեմբերի 1-2-ը Հայաստանի Զինված ուժերի 3-րդ զորամիավորման` փոխգնդապետ Մ. Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի հրաձգային վաշտի կազմով անցկացվում է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ զորավարժության նպատակն է անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանի ստուգումը և գործողությունների ներդաշնակեցումը, ինչպես նաև զինծառայողների բարոյակամային և հոգեբանական հատկությունների ամրապնդումը: