«Ջամալ Հաշոգիի սպանությունը ես որպես սաուդցիների կողմից կատարված դավաճանություն չեմ ընկալում», - Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցիում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
Պատասխանելով հարցին`արդյոք Հաշոգիի սպանությունը չի՞ վտանգում Էր-Ռիյադի և Վաշինգտոնի բազմամյա ռազմավարական գործակցությունը, Թրամփը ընդգծել է․ - «Նրանք ինձ չեն դավաճանել, գուցե սաուդցիները [այս քայլով] իրենք իրենց են դավաճանել: Մենք բազմաթիվ փաստեր ունենք, կան նաև բազմաթիվ փաստեր, որ ուսումնասիրվում են»: